Մատչելիության հղումներ

Չինաստանը վերականգնում է արդյունաբերությունը և առևտուրը


Չինաստանի նախագահ Սի Ծինպինը, Ուհան, 10-ը մարտի, 2020թ.
Չինաստանի նախագահ Սի Ծինպինը, Ուհան, 10-ը մարտի, 2020թ.

Չինաստանի նախագահ և կոմկուսի կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինպինը երեկ նախագահել է երկրի բարձրաստիճան ղեկավարների ժողովը, որի օրակարգում համավարակները կանխելու և վերահսկելու հարցն էր:

Սի Ծինպինն իր ելույթում ասել է, որ Չինաստանը կարողացել է հսկողության տակ վերցնել կորոնավիրուսի համավարակը, սակայն արտասահմանում իրավիճակը բարդ է և ծանր:

Նա ընդգծել է Չինաստանի որոշ նահանգներում համավարակի նոր բռնկումները զսպելու անհրաժեշտությունը՝ մասնավորապես նշելով Հեյլունցզյանի և Ժիլինի (Ցզիլին) նահանգները, որտեղ վերջին շրջանում կորոնավիրուսի նոր օջախներ են գրանցվել:

Ժողովում քննարկվել է Չինաստանի ամբողջ տարածքում արդյունաբերությունը և առևտուրը լիակատար ծավալով վերականգնելու և սոցիալական կյանքն ակտիվացնելու հարցը:

Չինաստանի ղեկավարները երեկվա ժողովում խոսել են նաև միջազգային ասպարեզում կորոնավիրուսի կապակցությամբ ընդհատված տնտեսական և առևտրային կապերը վերականգնելու անհրաժեշտության մասին:

XS
SM
MD
LG