Վրաստանը վերացնում է կարանտինային որոշ սահմանափակումներ

Վրաստան, դատարկ փողոց Թբիլիսիում, արխիվ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտնել է, որ մայիսի 29-ից հանրային տրանսպորտը, այդ թվում՝ Թբիլիսիի մետրոպոլիտենը, սկսելու են աշխատել: Ողևորները պարտավոր են դիմակներ կրել։ Վրաստանում հանրային տրանսպորտի աշխատանքը դադարեցվել էր մարտի 30-ին։

Հունիսի 1-ից վերաբացվելու են առևտրի կենտրոնների, խանութների, շուկաների, ռեստորանների բաց տարածքները, իսկ հունիսի 8-ից կթույլատրվի միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը։