Մատչելիության հղումներ

Վրաստանում մայիսի 22-ից կչեղարկվի արտակարգ դրությունը


Վրաստան, շտապ բուժօգնության ավտոմեքենաներ, արխիվ
Վրաստան, շտապ բուժօգնության ավտոմեքենաներ, արխիվ

Վրաստանում մայիսի 22-ից չեղարկվելու է արտակարգ դրությունը, բայց կորոնավիրուսի տարածումը կանխող որոշ սահմանափակումներ մնալու են ուժի մեջ, դրանց ժամկետները երկարաձգվելու են: Այսօր Կախեթի շրջան այցի ընթացքում այդ մասին լրագրողներին ասել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան՝ միաժամանակ քաղաքացիներին կոչ անելով արտակարգ դրությունը չեղարկելուց հետո հետևել սահմանափակումներին և մասնագետների խորհուրդներին:

Վրաստանի կառավարությունն օրենսդրական փոփոխություն է առաջարկում, որը հնարավորություն կտա երկրում սահմանափակումներ մտցնել առանց արտակարգ դրություն հայտարարելու և առանց խորհրդարանի հաստատման:

Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 21-ին, մեկ ամիս անց այն երկարաձգվել է մեկ ամսով:

Մինչ օրս երկրում պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսի վարակի 713 դեպք, հիվանդությունից մահացել է 12 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG