Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 289-ով, բուժվածներինը՝ 75-ով, գրանցվել է մահվան ևս 4 դեպք

Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 289-ով՝ հասնելով 7 հազար 402-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 75-ով և հասել 3 հազար 220-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 52 հազար 554 է:

Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է. «Պացիենտները եղել են 85 (տղամարդ), 70 (կին), 83 (կին), 81 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 91-ի, կորոնավիրուսով վարակված ևս 39 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 52 մարդ:

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ծանր վիճակում է գտնվում 250 պացիենտ, 48-ը՝ ծայրահեղ ծանր, 16 հոգի միացված է արհեստական շնչառական սարքին: