Հայաստանի փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մինչև հունիսի 3-ը` ժամը 23։59-ը, սահմանափակումներ են կիրառվելու Գեղարքունիքի մարզի Սևան hամայնքում։
Սահմանվել է համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի:
Որոշումն ուժի մեջ է մտնում մայիսի 25-ին՝ ժամը 06:00-ին:
Սևան համայնքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ևս ժամանակավոր սահմանափակումներ են կիրառվելու: