Ռուսաստանի դատախազությունը պահանջում է լրտեսության մեջ մեղադրվող` Միացյալ Նահանգների քաղաքացի Փոլ Ուիլանին դատապարտել 18 տարվա ազատազրկման, «Ինտերֆաքսին» է փոխանցել ամերիկացու փաստաբան Վլադիմիր Ժերեբենկովը:
Նախկին ծովային հետևակային Ուիլանը ձերբակալվել էր մոսկովյան հյուրանոցներից մեկում 2018 թվականի դեկտեմբերին: Ձերբակալության պահին նրա մոտից պետական գաղտնիք պարունակող տեղեկություններով կրիչ էր առգրավվել:
Ինքը` Ուիլանը, կտրականապես հերքում է ներկայացվող մեղադրանքները` կատարվածն անվանելով «սադրանք և աբսուրդային քաղաքական առևանգում»: Ամերիկյան քաղաքացիությունից բացի, Ուիլանը նաև Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Իռլանդիայի անձնագ8եր ունի: