Իտալական իշխանությունները հայտարարում են, որ ամեն տարի սեպտեմբերին անցկացվող Վենետիկի միջազգային կինոփառատոնը այս տարի էլ կկայանա նախապես սահմանված ժամկետներում: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Վենետոյի նահանգապետ Լուկա Զայան` նշելով, որ կորոնավիրուսի համաճարակի ծավալների նվազումը Իտալիայում հնարավորություն է տալիս չհետաձգել կինոփառատոնի անցկացումը:
Նահանգապետը, սակայն, նշել է, որ այս փառատոնի ծրագրում որոշակի փոփոխություններ են սպասվում, մասնավորաբար՝ ներկայացվող ֆիլմերի զգալիորեն ավելի քիչ է լինելու, քան նախորդ տարիներին: Պատճառը կորոնավիրուսի համաճարակի հետևանքով համաշխարհային կինոարտադրությունում ծագած ճգնաժամն է և նկարահանվող ֆիլմերի թվի կտրուկ նվազումը:
Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվելու է սեպտեմբերի 2-12-ը: Արդեն իսկ հայտնի է, որ փառատոնի ժյուրին ղեկավարելու է աշխարհահռչակ դերասանուհի Քեյթ Բլանշեթը:
Ավելի վաղ մեկ այլ հեղինակավոր՝ Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարել էին դրա չեղարկման մասին: