Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի պատճառով Կաննի կինոփառատոնը չի կայանա


Ֆրանսիա - Կաննի կինոփառատոնի մրցանակաբաշխություն, արխիվ
Ֆրանսիա - Կաննի կինոփառատոնի մրցանակաբաշխություն, արխիվ

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով չեղարկվել է Կաննի 73-րդ միջազգային կինոփառատոնը: Այդ մասին հայտարարել են հեղինակավոր փառատոնի կազմակերպիչները` նշելով, որ այս պահին հետագա գործողությունների միանգամից մի քանի տարբերակներ են քննարկվում:

«Կաննի փառատոնը չի կարող անցկացվել նախապես ծրագրված ժամկետներում` մայիսի 12-ից 23-ը: Այժմ փառատոնի հետագա գործունեությունն ապահովելու մի քանի տարբերակներ են քննարկվում, որոնցից հիմնականը պարզ հետաձգումն է` մինչև հունիսի վերջ կամ հուլիսի սկիզբ», - նշված է Կաննի կինոփառատոնի կազմակերպիչների հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG