Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 335-ով, բուժվածներինը՝ 162-ով, գրանցվել է մահվան ևս 3 դեպք

Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 335-ով՝ հասնելով 5 հազար 606-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 162-ով և հասել 2 հազար 581-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 45 հազար 822 է:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. - «Պացիենտները եղել են 64 (տղամարդ), 65 (տղամարդ), 90 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 70-ի, կորոնավիրուսով վարակված ևս 27 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 928 մարդ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասուլիսի ժամանակ մանրամասներ փոխանցեց՝ նշելով, մասնավորապես, որ երեկվա դրությամբ՝ «ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը 135 է, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը 63 է, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվը 15 է»:

Տե՛ս նաև այստեղ