Աֆղանստանում զինյալները մզկիթների վրա են հարձակվել մահմեդական Ռամադան տոնի ժամանակ

Աֆղանստան - Փարվան նահանգում մզկիթի վրա հարձակման հետևանքով վիրավորվածները հիվանդանոցում, 20-ը մայիսի, 2020թ.

Աֆղանստանում երկու մզկիթների վրա զինյալների հարձակման հետևանքով առնվազն 13 մարդ է սպանվել: Հարձակումները կատարվել են մահմեդական Ռամադան սուրբ տոնի ժամանակ:

Աֆղանստանի անվտանգության ուժերի պաշտոնյաները «Ազատություն» ռադիոկայանին ասել են, որ մայիսի 19-ին երեկոյան Փարվան նահանգում մզկիթի վրա հարձակման հետևանքով առնվազն 10 մարդ է սպանվել, 6-ը վիրավորվել են, ևս 3 մարդ սպանվել է հարավ-արևելքում գտնվող Խոստ նահանգի մզկիթում:

Հարձակումների համար կառավարությունը մեղադրում է «Թալիբան» շարժմանը, նրանք հերքում են մեղադրանքը: