Մատչելիության հղումներ

Աֆղանստանում ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ


Աֆղանստան - Ուժայիններն ու բժիշկները դեպքի վայրում, Գարդեզ, 14-ը մայիսի, 2020թ.
Աֆղանստան - Ուժայիններն ու բժիշկները դեպքի վայրում, Գարդեզ, 14-ը մայիսի, 2020թ.

Աֆղանստանում ականապատված բեռնատարի պայթյունի հետևանքով զոհվել է հինգ մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել:

Պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան, երկրի արևելքում գտնվող Գարդեզ քաղաքի բնակելի թաղամասերից մեկում:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորումը: Թալիբների ներկայացուցիչ Զաբիուլա Մուջախին հայտարարել է, որ այդ պայթյունը պատասխանն է պաշտոնական Քաբուլի՝ խմբավորման դեմ ռազմական գործողությունները վերսկսելու մտադրության:

Մայիսի 12-ին Քաբուլի ծննդատան վրա հարձակման հետևանքով զոհվել է 24 հոգի՝ այդ թվում նորածիններ և ծննդկաններ: Նույն օրը պայթյուն էր իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, զոհվել է ավելի քան երեք տասնյակ մարդ:

Աֆղանստանի իշխանությունները պնդում են, որ թալիբները պայմաններ են ստեղծում ահաբեկչական գործողությունների համար և համագործակցում արմատական խմբավորումների հետ՝ խաթարելով խաղաղ բանակցություններ կազմակերպելու ԱՄՆ-ի ջանքերը:

XS
SM
MD
LG