Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբանական թիմն ստացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ։ Որոշումը բաղկացած է 92 էջից։
Պաշտպանական կողմը համաձայն չէ որոշման հիմքերին և ներկայումս վերաքննիչ բողոքներ է պատրաստում, որոնք առաջիկայում սահմանված կարգով կներկայացվեն Վերաքննիչ քրեական դատարան։
Մայիսի 8-ին Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, նաև Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը դատարանում իրենց անձնական երաշխավորություններն էին ներկայացրել Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու համար։