Վրացական Մարնեուլի քաղաքում վերացվել են մոտ երկու ամիս առաջ սահմանված կարանտինային միջոցառումները: Այսուհետ Մարնեուլիի բնակիչները կարող են ազատորեն լքել քաղաքը:
Վրաստանի կառավարությունն իր այս որոշումը պատճառաբանել է Մարնեուլիում համաճարակաբանական իրավիճակի զգալի բարելավմամբ:
Դրա հետ մեկտեղ, քաղաքային իշխանությունները կոչ են արել առավելապես ադրբեջանցիներով բնակեցված Մարնեուլիի բնակիչներին զգուշավորություն ցուցաբերել` կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքից խուսափելու համար: «Մենք պետք է հաշվի առնենք [համաճարակաբանների] բոլոր խորհուրդները, որպեսզի կարանտինի չեղարկումը ժամանակավոր բնույթ չկրի», - հայտարարել է Մարնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին:
Մարնեուլիին հարող ևս երկու շրջաններում` Բոլնիսում և Թեթրիցղարոյում, կարանտինային միջոցառումներն առայժմ շարունակում են ուժի մեջ մնալ: