Ռուսաստանն այլևս երկրորդն է աշխարհում` կորոնավիրոսով վարակվածների թվով, վկայում է Ջոն Հոփքինս համալսարանի կայքը: Արդեն շուրջ մեկ շաբաթ է` օրական նոր դեպքերը երկրում 10 հազարից չեն նվազում, ընդհանուր ցուցանիշն անցել է 230 հազարից` գերազանցելով Իսպանիային և Մեծ Բրիտանիային:
Էպիկենտրոնը Մոսկվան է, որտեղ արձանագրվում է հիվանդացության դեպքերի կեսից ավելին: Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի որոշմամբ, մեգապոլիսում տեղաշարժի սահմանափակումները երկարաձգվել են մինչև մայիսի վերջ, երեկվանից հասարակական վայրերում և տրանսպորտում քաղաքացիները պարտավոր են դիմակ կրել: