Մատչելիության հղումներ

Պուտին. «Ոչ աշխատանքային օրերի միասնական ժամանակահատվածը Ռուսաստանում ավարտվում է»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, 11-ը մայիսի, 2020թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, 11-ը մայիսի, 2020թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է՝ վաղվանից ավարտվում է ոչ աշխատանքային օրերի այն միասնական ժամանակահատվածը, որ սահմանվել էր կառավարության կողմից պետության ողջ տարածքում` կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով:

«Մայիսի 12-ից ոչ աշխատանքային ժամանակահատվածը ավարտվում է տնտեսության բոլոր ոլորտներում: Երկրում ստեղծված կացությունը մեզ թույլ է տալիս ձեռնամուխ լինել սահմանափակումների աստիճանական վերացմանը: Առաջիկայում աշխատանքը կարող են վերսկսել տնտեսության համար հիմնարար նշանակություն ունեցող ձեռնարկությունները: Խոսքը նախևառաջ արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության, կապի, էներգետիկայի և բնական պաշարների արդյունահանմանն է վերաբերում», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Դրա հետ մեկտեղ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ինքնամեկուսացման ռեժիմը պահպանվելու է 65 անց անձանց, ինչպես նաև խրոնիկական բնույթի հիվանդություններ ունեցողների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG