Աշխարհում հայտնաբերված Covid-19 դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 4 միլիոն 200 հազարին, հիվանդությունից բուժվածներինը՝ 1 միլիոն 500 հազարին, մահացել է մոտ 284 հազար մարդ:
Վարակվածների ամենամեծ թիվը շարունակում է մնալ ԱՄՆ-ում՝ մոտ 1 միլիոն 370 հազար մարդ, մահվան դեպքերի թիվը երկրում շուրջ 80 հազար է:
Համաճարակը հաղթահարած Չինաստանում բացվում են կինոթատրոնները:
Սեուլում համաճարակի նոր բռնկման պատճառով բարերն ու ակումբները փակվել են:
Գերմանիայում կարանտինի թուլացումից հետո խոսում են վարակակիրների թվի աճի մասին:
Այնուամենայնիվ, Եվրոպայում ամենուրեք կարանտինը թուլացվում է:
Ֆրանսիայում քաղաքացիներին արդեն կարելի է տեղաշարժվել առանց թույլտվության, սակայն՝ իրենց բնակության շրջանի սահմաններում: Հայտարարվեց Կաննի կինոփառատոնի վերջնական չեղակման մասին՝ նախկինում կազմակերպիչները հույս ունեին այն անցկացնել հունիսին:
Բելգիայում բացվում են ոչ պարենային խանութները, Նիդերլանդներում՝ վարսավիրանոցները, գեղեցկության սրահները և գրադարանները, Նորվեգիայում՝ դպրոցները, իսկ Էստոնիայում՝ առևտրի կենտրոններն ու թանգարանները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ներկայացրել է կարանտինից դուրս գալու պլանը, բայց ժամկետներ չի նշել, բոլորը շարունակում են մնալ տանը:
Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կանցկացնի մայիսի 12-ից հետո «ոչ աշխատանքային օրերի» երկարացման վերաբերյալ: Գրեթե անկասկած է, որ այս ռեժիմը կերկարաձգվի: Վաղվանից Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում պարտադիր կլինի դիմակներ կրելը: Ռուսաստանում վարակի տարածումը չի դանդաղում, վերջին տվյալներով՝ մեկ օրվա կտրվածքով ավելի քան 11 հազար նոր դեպք է գրանցվել: Մայիսի 3-ից ամեն օր 10 հազարից ավելի դեպք է արձանագրվում: Մահացությունը Մոսկվայում այս տարվա ապրիլին 20 տոկոսով գերազանցել է վերջին 10 տարվա ապրիլյան միջին մակարդակը: