Կորոնավիրուսի ծագման երկիր համարվող Չինաստանում երեկ գրանցվել է ախտահարման մեկ տեղական դեպք:
Վերջին շրջանում Չինաստանում վիրուսը հայտնաբերել են հիմնականում արտասահմանից վերադարձած բնակիչների մոտ:
Տեղական փոխանցման` այս մեկ նոր դեպքը գրանցվել է հյուսիսարևելյան Չինաստանում՝ Ժիլին նահանգում:
Ընդհանուր Չինաստանում գրանցվել է COVID-19 հիվանդության 82 հազար 886 դեպք, մահացել է 4 հազար 633 մարդ: