Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից Էրիկ Գրիգորյանին ազատելու հրամանագիրը: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքէջը:
Ավելի վաղ «Ազատությունը» տեղեկացրել էր, որ նա հրաժարական է ներկայացրել, սակայն նախարարությունից ոչ հերքել էին, ոչ հաստատել այդ տեղեկությունը:
Էրիկ Գրիգորյանը շրջակա միջավայրի նախարար է նշանակվել անցած տարվա հունիսի 1-ին, մինչ այդ էլ՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո, մայիսի 12-ից զբաղեցրել է բնապահպանության նախարարի պաշտոնը: