«Ազատության» տեղեկություններով՝ հրաժարական է ներկայացրել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը, սակայն, չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Հրաժարականի պատճառների մասին դեռ հայտնի չէ:
Ըստ ընթացակարգի, հրաժարականը պետք է ընդունի վարչապետը:
Էրիկ Գրիգորյանը շրջակա միջավայրի նախարար է նշանակվել անցած տարվա հունիսի 1-ին, մինչ այդ էլ՝ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո, մայիսի 12-ից, զբաղեցրել է բնապահպանության նախարարի պաշտոնը: