Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրներից յուրաքանչյուր երրորդն արդեն բուժվել է

Չինաստան - COVID-19-ից բուժվածը արյուն է հանձնում այլ հիվանդների համար, Լյանյունգան, փետրվար, 2020թ.

Աշխարհում կորոնավիրուսից ապաքինվածների թիվն անցել է մեկ միլիոնից, ըստ այդմ` վարակակիրներից յուրաքանչյուր երրորդն արդեն բուժվել է:

Այս ցուցանիշով առաջատարն աշխարհում Չինաստանն է, որն առաջինն էր սկսել պայքարը համաճարակի դեմ: Ըստ պաշտոնական տվյալների, երկրում արձանագրված ավելի քան 83 հազար վարակակիրների 90 տոկոսն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

Երկրորդը Գերմանիան է, որտեղ ապաքինվել է հիվանդների մոտ 75 տոկոսը, Իսպանիայում բուժվել է 213 հազար հիվանդների կեսը, Իտալիայում` մոտ 40 տոկոսը: