Սերժ Սարգսյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Չնայած գործող սահմանափակումներին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

Ինչպես տեղեկացնում է Սերժ Սարգսյանի գրասենյակը, երրորդ նախագահը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Սարգսյանի գրասենյակը լուսանկարներ ու նաև կարճ տեսանյութ է հրապարակել այդ մասին։ Կադրերում երրորդ նախագահը միայնակ է, նրան ուղեկցում են միայն անվտանգության աշխատակիցները։

Պարետատան խոսնակ Մանե Գևորգյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Սերժ Սարգսյանի այցելությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր համաձայնեցված է եղել պարետատան հետ։