Օրինական ներգաղթը ժամանակավորապես կասեցնելու Դոնալդ Թրամփի որոշումը վերաբերում է ԱՄՆ-ում մշտական ապրելու իրավունք (գրին քարտ) ստանալու ծրագրին:
Կորոնավիրուսի ճգնաժամից բացի, Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է աշխատատեղերը ամերիկացիների համար պահելու անհրաժեշտությունը:
The New York Times-ը գրել է, որ ներգաղթի ժամանակավոր կասեցումը հնարավոր է տարածվի հարյուր հազարավոր մարդկանց վրա:
60 օր անց ժամանակավոր արգելքը կարող է վերանայվել կամ երկարաձգվել, Սպիտակ տան ճեպազրույցում ասել է Դոնալդ Թրամփը: