Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը մտադիր է դադարեցնել ներգաղթը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե մտադիր է հրամանագիր ստորագրել և ժամանակավորապես սառեցնել ներգաղթը Միացյալ Նահանգներ: Որոշման մասին նախագահը հայտնել է Թվիթերի իր էջում, պնդելով, թե գնում է այդ քայլին կորոնավիրուսի համաճարակի և դրա հետևանքով օր-օրի ընդարձակվող գործազրկության պատճառով:

«Անտեսանելի թշնամու հարձակումների ֆոնին, ինչպես նաև Ամերիկայի քաղաքացիների աշխատատեղերը պաշտպանելու նպատակով ես հրաման կստորագրեմ ժամանակավորապես Միացյալ Նահանգներ ներգաղթը դադարեցնելու մասին», - գրել է Թրամփը:

Սպիտակ տունն առայժմ հավելյալ մանրամասներ չի հրապարակել որոշման ժամկետների կամ օրինական հիմնավորումների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG