Չեխիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 7 հազարի, բայց առևտուրն աստիճանաբար վերաբացվում է

Չեխիա - Պրահայում վերաբացվել է ֆերմերային ապրանքների շուկան, 20-ը ապրիլի, 2020թ.

Չեխիայի առողջապահության նախարարությունն այսօր հայտնել է, որ երկրի տարածքում հաստատվել է կորոնավիրուսի 6 հազար 961 դեպք, մահվան դեպքերն աճել են՝ հասնելով 201-ի:

Բայց կառավարությունը, գտնելով, որ իրավիճակը կայունացել է, ապրիլի 20-ից թույլատրել է վերաբացել ֆերմերային ապրանքների շուկաները, արհեստագործական ծառայությունները, ավտոմեքենաների վերանորոգման կետերը: Ապրիլի 27-ից կթույլատրվի վերաբացել մինչև 200 քառակուսի մետր տարածք ունեցող խանութները:

Սահմանափակումների աստիճանաբար վերացումը Չեխիայում կշարունակվի մայիսին, կառավարության պլանի համաձայն՝ մայիսի 11-ից կբացվեն առևտրի մեծ կենտրոնները, մարզասրահները: