Մատչելիության հղումներ

Չեխիայի իշխանությունները մտադիր են ապրիլի 20-ից աստիճանաբար վերաբացել առևտուրը


Չեխիայի առողջապահության նախարարությունը ապրիլի 9-ի առավոտյան հայտնել է, որ այդ պահի դրությամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 6 հազար 600 դեպք, մահացել է 181 հիվանդ:

Այնուհանդերձ կառավարությունը մտադիր է ապրիլի 20-ից աստիճանաբար վերաբացել առևտուրը: Եթե կորոնավիրուսի բռնկումը մնա վերահսկելի, ապա ըստ կառավարության պլանի, վաղը կբացվեն փոքր խանութները, իսկ առևտրի մեծ սրահները՝ մայիսի 11-ից:

Առևտրի, սպասարկման խոշոր կենտրոնները, ռեստորանները, գարեջրատները նախատեսվում է վերաբացել հունիսի 8-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG