Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել Բելառուսին կարանտին հայտարարել և պարետային ժամ մտցնել` համաճարակի տարածումը կանխելու համար:
Միջազգային փորձագետները օրեր առաջ այցելել էին Մինսկ, որտեղ պաշտոնական տվյալներով արձանագրվել է նոր կորոնավիրուսի ավելի քան վեց հազար դեպք, ընդ որում` երկու հազարը միայն վերջին երկու օրերի ընթացքում:
Փաստացի մոտ տասը միլիոն բնակիչ ունեցող Բելառուսում հիվանդացության դեպքերն ավելի շատ են, քան քառապատիկ ավելի մեծ բնակչություն ունեցող Ուկրաինայում: Չնայած դրան` նախագահ Լուկաշենկոն համառորեն հրաժարվում է երկրում սահմանափակումներ մտցնել` դպրոցներն ու գործարանները շարունակում են աշխատել, չեն չեղարկվել անգամ մարզական միջոցառումները:
Արձագանքելով համաշխարհային կազմակերպության հորդորներին` Լուկաշենկոն պնդել է` «նրանք ուղղակի մեզ չեն սիրում»: