Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Բելառուսում դեսպանի պաշտոնում կառաջադրի Ջուլի Ֆիշերին: Այդ մասին հայտնում է Սպիտակ տունը:
Ֆիշերն այժմ աշխատում է Պետդեպարտամենտի եվրոպական և եվրասիական հարցերի բյուրոյում: Նախկինում նա զբաղեցրել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը, ինչպես նաև աշխատել է Ռուսաստանում և Վրաստանում ամերիկյան դեսպանատներում:
Դեսպանի թեկնածությունը պետք է հաստատի Սենատը: Եթե դա տեղի ունենա, Ֆիշերը կլինի ԱՄՆ առաջին դեսպանը Բելառուսում 2008 թվականից ի վեր:
Բելառուսն իր դեսպանին հետ է կանչել Միացյալ Նահանգներից 2008-ի մարտին ՝ բելառուսական ընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցների ֆոնին: Դրանից հետո Ամերիկայի դեսպանը նույնպես լքեց Մինսկը: Այդ ժամանակվանից ի վեր երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունները ղեկավարում են ժամանակավոր հավատարմատարները: