Մատչելիության հղումներ

«Մինսկը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, Միսնկ, 1 փետրվարի, 2020թ.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, Միսնկ, 1 փետրվարի, 2020թ.

ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեոն Մինսկում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում կոչ է արել «իրական առաջընթաց ապահովել ամերիկա-բելառուսական հարաբերություններում»:

«Մենք համոզված ենք, որ միասին կարող ենք բոլոր ուղղություններով իրական առաջխաղացում ապահովել մեր հարաբերություններում», - ասել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Բելառուսի նախագահն, իր հերթին, գովեստով է խոսել հանդիպման մասին:

«Շատ լավ է, որ դուք համարձակվեցիք Մինսկ այցելել, չնայած Բելառուսի և Միացյալ Նահանգների հարաբերություններում անցյալում առկա թյուրիմացություններին», - ասել է Լուկաշենկոն:

Փոմփեոյի այցը պատմական է համարվում, քանի որ վերջին անգամ ԱՄՆ պետքարտուղարն ավելի քան 25 տարի առաջ է այցելել Մինսկ:

1994 թվականին պետքարտուղար Ուորեն Քրիսթոֆերն ուղեկցել է Բելառուս մեկնած նախագահ Բիլ Քլինթոնին:

2019 թվականի օգոստոսին Լուկաշենկոյի հետ Մինսկում հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն, ով հետագայում Դոնալդ Թրամփի պահանջով ազատել է պաշտոնը:

Լուկաշենկոն այսօր ասել է, որ «Մինսկը պատրաստ է նոր էջ բացել Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում»:

Մինսկում դրական հանգամանք են համարում նաև այն, որ ի շարս մի քանի երկրների՝ Բելառուսի նկատմամբ ևս պետք է սահմանվեր ԱՄՆ այցելելու արգելք, սակայն վերջին պահին Վաշինգտոնը հրաժարվել է այդ քայլից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG