Ադրբեջանում կարանտինի ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 4-ը: Այդ մասին երեկ երեկոյան հայտարարել է կառավարությանը կից օպերատիվ շտաբը:
Մինչև մայիսի 4-ը փակ կմնան Ադրբեջանի, Վրաստանի ու Իրանի միջև սահմանները: Հաղորդագրությունում Ռուսաստանի և Թուրքիայի հետ Ադրբեջանի սահմանների մասին նշված չէ: Միայն կրկին հիշեցվում է, որ բեռնափոխադրումներից բացի, մյուս բոլոր տրանսպորտային միջոցների մուտքը Ադրբեջան արգելված է:
Համընդհանուր կարանտինը Ադրբեջանում հայտարարվել է մարտի 24-ին: