Ադրբեջանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է շտապօգնության ծառայության բժիշկ Զաքիր Խալիլովը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Մուսաֆաթ» կուսակցության փոխնախագահ Սախավաթ Սոլթանլին:
«Ցավոք մեր լավ ծանոթը, կուսակցական ընկեր Զաքիր Խալիլովը մահացել է կորոնավիրուսից: Նա աշխատում էր «շատօգնությունում»: Փրկելով ուրիշներին՝ ինքն էր վարակվել»,- գրել է նա:
Բժիշկ Խալիլովը 67 տարեկան էր: Վարակվելուց հետո ավելի քան մեկ շաբաթ նա պառկած էր վերակենդանացման բաժանմունքում, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Բժշկական ծառայությունները համակարգող վարչությունից «Թուրան» գործակալությանը մեկնաբանություն չեն տվել, խորհուրդ տալով սպասել պաշտոնական տեղեկատվության:
Անցած օրվա ամփոփիչ տվյալներով Ադրբեջանում կորոնավիրուսի 1300-ից ավելի դեպք է արձանագրվել, մահացել է 15 մարդ: