«Շնորհավորում եմ անկախ և ժողովրդավարական Արցախի ժողովրդին ընտրություններն ավարտին հասցնելու կապակցությամբ», - այսօր Թվիթերում գրում է Հայաստանի վարչապետը:
Արցախցիները, շարունակում է Նիկոլ Փաշինյանը, «Արցախի անվտանգությունն է՛լ ավելի ամրապնդելու և այն խաղաղ գործընթացում ներկայացնելու մանդատ տվեցին իշխանություններին»:
«Մենք կշարունակենք Արցախի հետ սերտ համագործակցությունը՝ մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար», - ասված է Հայաստանի ղեկավարի գրառման մեջ:
Երեկ Արցախում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, նախնական արդյունքներով, համոզիչ հաղթանակ է տարել նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Արայիկ Հարությունյանին շնորհավորել է երեկ երեկոյան: