ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ ժամանակը չէ կրճատելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ռեսուրսները:
«Համոզված եմ, որ կազմակերպությունը պետք է աջակցություն ստանա», - նշել է Գուտերեշը:
Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը, քանի որ այն ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը: