Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը սառեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը


ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը առողջապահության ոլորտի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, Վաշինգտոն, 14-ը ապրիլի, 2020թ.
ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը առողջապահության ոլորտի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, Վաշինգտոն, 14-ը ապրիլի, 2020թ.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե դադարեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ֆինանսավորումը, քանի որ այն ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը:

Սպիտակ տանը երեքշաբթի օրը կայացած ամենօրյա ասուլիսում Թրամփը պնդել է, որ ԱՀԿ-ն չի կարողացել ժամանակին ստանալ, ստուգել ու տարածել անհրաժեշտ տեղեկատվության COVID-19-ի մասին, վիրուսի բռնկումից հետո ձախողել է անհապաղ ուսումնասիրություն անցկացնելն ու չի կարողացել արագ շարժվել տագնապի ձայն բարձրացնելու համար:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ձախողել է հիմնական պարտավորությունը և պետք է հաշվետու լինի», - հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը:

ԱՄՆ-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենախոշոր դոնոր երկիրն է: 2019-ին Վաշինգտոնն ավելի քան 400 միլիոն դոլար է հատկացրել, ինչը կազմում է ԱՀԿ-ի բյուջեի 15 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG