Արցախի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ նախագահի 2-րդ փուլի ընտրություններին
մասնակցել է 29 հազար 443 ընտրող կամ ընտրողների 28,4 տոկոսը:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հիշեցնենք, մրցում են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը:
Առաջին փուլում՝ մարտի 31-ին, Հարությունյանը հավաքեց ձայների 49,2 տոկոսը, իսկ Մայիլյանը՝ 26,4 տոկոսը:
Առաջին փուլից հետո Մայիլյանը կոչով հանդես եկավ՝ ընտրողներին հորդորելով չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը, և, ըստ «Ազատության» տեղեկությունների, ինքը նույնպես այսօր չի մասնակցելու քվեարկությանը:
Կիրակի երեկոյան ժամը 22-ից Արցախում հաստատվել է արտակարգ իրավիճակ՝ մեկ ամիս ժամկետով՝ մինչև մայիսի 12-ը: Այստեղ նույնպես ստեղծվել է պարետատուն, պարետ է նշանակվել պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: