Կառավարությունը որոշեց 30 օրով երկարաձգել արտակարգ դրությունը

Կառավարությունն այսօր արտահերթ նիստում որոշում ընդունեց մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև մայիսի 14-ը ժամը 17:00-ը երկարաձգելու մասին:

Այսօր նախատեսված է Ազգային ժողովի հատուկ նիստ, որի ընթացքում կքննարկվի արտակարգ դրության երկարաձգման հարցը:

Հիշեցնենք, որ այսօրվանից հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները:

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 26-ով՝ հասնելով 1039-ի, մահացել է ևս մեկ մարդ:

Երեկվանից նաև Արցախում է հայտարարվել արտակարգ դրություն: