Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքով 230 քաղաքացի է վերադառնում

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի, այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը` հավելելով, որ հնարավոր դարձավ ապահովել 201 քաղաքացու անվճար մեկնումը հայրենիք։

Օդանավով Հայաստան են տեղափոփվում նաև ռուսական կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, այլ երկրներից Մոսկվա տարանցման ճանապարհով բերված ռեագետներն ու տարբեր անհրաժեշտ պարագաներ։

«Միևնույն ժամանակ նշենք, որ Հայաստան մեկնել ցանկացող, բայց նշյալ չվերթով մեկնել չկարողացած 8 քաղաքացի օդանավակայանից տեղափոխվել է «Նոյ» հյուրանոց, իսկ 30 քաղաքացի՝ Պոդոլսկում գնտվող ժամանակավոր կացարան»,- փոխանցում են դեսպանությունից։

Հիշեցնենք, որ նախքան այս ևս 2 չարտերային թռիչքներ էին կազմակերպվել դեպի Երևան: