Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունն իրականացնելու է այսօր: Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:
Նշվում է նաև, որ քիչ առաջ արդեն մեկնարկել է չարտերային թռիչքի հաշվառումը: Քաղաքացիները հյուրանոցներից տեղափոխվում են օդանավակայան:
Հիշեցնենք, որ նախքան այս ևս 2 չարտերային թռիչքներ էին կազմակերպվել դեպի Երևան: