Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հատուկ ուղերձով դիմել է բնակիչներին՝ հորդորելով պահպանել տանը մնալու կանոնը և գիտակցել, որ առաջիկայում էլ անհրաժեշտ է գերագույն զգոնություն դրսևորել:
«Երբ ասում են, թե իբր հասել ենք գագաթնակետին, ես ձեզ վստահ հայտարարում եմ՝ պիկը դեռ չկա, մենք դեռ մոտենում ենք դրան, մենք դեռ կեսին էլ չենք հասել», - ասել է Ռուսաստանի մայրաքաղաքի ղեկավարը:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ, Մոսկվայում անցած 24 ժամում կորոնավիրուսից մահացել է ևս 12 մարդ, այդ թվում՝ 45 տարեկանից երիտասարդ երեք բնակիչ: Ընդհանուր հաշվով՝ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 50-ի:
«Մենք պարտավոր ենք պատասխանատվությամբ գործել և հասկանալ, որ առջևում լուրջ փորձություն է», - ասել է քաղաքապետ Սոբյանինը: