«Չի բացառվում, որ առաջիկա օրերին արդեն Վրաստանի առողջապահական համակարգը ստիպված լինի անցնել կորոնավիրուսի թեթև ախտանիշ ունեցող հիվանդների տնային բուժման», - այսօր Թբիլիսիում կայացած կառավարության նիստի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
«Վրաստանում կորոնավիրուսի 18 նոր դեպք է արձանագրվել: Ցավոք սրտի, երկու մարդ մահացել է, վարակակիրների ընդհանուր թիվը հասնում է 188-ի:Վարակիրների թիվը գնալով աճում է: Նման պայմաններում մեր առջև ծառացած հիմնական խնդիրը բժշկական համակարգի կարողությունների ընդլայնումն է, որպեսզի հնարավոր դառնա թեթև հիվանդների տնային բուժումը», - հայտարարում էր Գախարիան: