Ադրբեջանն այսօրվանից ամբողջությամբ դադարեցնում է ելումուտը` ցամաքային ու օդային տրանսպորտով, բացառություն կարվի միայն բեռնափոխադրումների համար: Սահմանափակումը կգործի մինչև ապրիլի 20-ը:
Երեկ կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարական շտաբը է՛լ ավելի է խստացրել երկրում գործող սահմանափակումները: Ըստ այդմ, քաղաքացիները տանից կարող են դուրս գալ միայն գործատուի տրամադրած տեղեկանքով կամ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Թույլտվությունը ստանալու համար, սակայն, վերջիններս պարտավոր են բջջային հաղորդագրություն ուղարկել ոստիկանության հատուկ համարին:
Վերջին տվյալներով` երկրում վարակի ավելի քան 500 դեպք է արձանագրվել, մահացել է 5 մարդ: