Ադրբեջանում խիստ ռեժիմ է սահմանվում կորոնավիրուսի տարածումը զսպելու համար։
Այսօրվանից արգելվում է բոլոր ավտոմեքենաների մուտքը մայրաքաղաք Բաքու, Սումգայիթ և Ապշերոնի շրջան: Բացառություն է արվում շտապօգնության մեքենաների, բեռնատարների, փրկարարների և ճանապարհային պատահարների վերացմամբ զբաղվող մեքենաների համար։ Այս կարգը կգործի մինչև մարտի 29-ը։
Չեղարկվում է երկաթուղային հաղորդակցությունը Բաքվի, Սումգայիթի և Ապշերոնի շրջանի և երկրի այլ տարածքների միջև։
Ադրբեջանում մարտի 19-ի պաշտոնական տվյալներով կորոնավիրուսով վարակվել է 34 մարդ, գրանցվել է մահվան մեկ դեպք: