Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը հանդես է եկել ուղերձով և հայտարարել, որ երկրում ոչ աշխատանքային ռեժիմը կերկարաձգվի մինչև ապրիլի 30-ը, դրա հետ մեկտեղ կպահպանվեն աշխատավարձերը: Այս մասին Պուտինը խոսել է ռուսաստանցիներին ուղղված հատուկ ուղերձի ընթացքում:
Երկրի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 3 հազար 500, որից 771-ը հաստատվել են վերջին մեկ օրվա ընթացքում: Զոհերի թիվը հասել է 30-ի, վարակվածների մեծամասնությունը՝ 2 հազար 475 հոգի, Մոսկվայում է: