Բակո Սահակյանը Թալիշում հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Թալիշ գյուղ և ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ ծաղկեպսակ դրել գյուղի հուշահամալիրում, հայտնում են նախագահի աշխատակազմից:

Թալիշում նա հրավիրել է խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ՝ նախարար Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ:

Խորհրդակցությանը քննարկվել են բանակաշինության և պաշտպանության բանակի մարտունակության բարձրացման հետ կապված հարցեր: