Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ կպայքարեն նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները:

Քրիստին Բալայան– 202 ձայն կամ 0,3 տոկոս

Վիտալի Բալասանյան- 10,755 ձայն կամ 14,7 տոկոս

Սերգեյ Ամիրյան- 106 ձայն կամ 0,2 տոկոս

Դավիթ Բաբայան- 587 ձայն կամ 0,8 տոկոս

Բելա Լալայան- 162 ձայն կամ 0,2 տոկոս

Արայիկ Հարությունյան- 36,076 ձայն կամ 49,26 տոկոս

Հայկ Խանումյան- 962 ձայն կամ 1,3 տոկոս

Դավիթ Իշխանյան- 1873 ձայն կամ 2,56 տոկոս

Վահան Բադասյան- 743 ձայն կամ 1 տոկոս

Մասիս Մայիլյան- 19,360 ձայն կամ 26,4 տոկոս

Աշոտ Ղուլյան- 1683 ձայն կամ 2,3 տոկոս

Ռուսլան Իսրայելյան- 368 ձայն կամ 0,5 տոկոս

Աշոտ Դադայան- 198 ձայն կամ 0,3 տոկոս

Մելսիկ Պողոսյան- 141 ձայն կամ 0,2 տոկոս

Հիշեցնենք, որ Արցախում երեկ կայացել են նախագահական և խորհրդարանական ընտրություններ:

Եվրամիությունը հայտարարություն էր տարածել Արցախում անցկացվող ընտրությունների կապակցությամբ` վերահաստատելով նախորդ տարիներին հնչեցրած դիրքորոշումը:

«Եվրամիությունը չի ճանաչում այդ ընտրությունների սահմանադրական և իրավական շրջանակը», - հայտարարել է կառույցի խոսնակը՝ հավելելով. - «Այս քվեարկությունը չի կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշումը կամ ազդել բանակցային գործընթացի արդյունքների վրա»:

Ղարաբաղը անջատվել է Ադրբեջանից 1991 թվականին, բայց մինչ օրս չի ճանաչվել որևէ պետության կողմից։ Պաշտոնական Բաքուն էլ միշտ դատապարտել է ղարաբաղյան ընտրությունները՝ դրանք որակելով ապօրինի։ Հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդներ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան ևս քննադատել են ընտրությունները։