Ազգային ժողովն այսօր ուշ երեկոյան երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը հասանելի դարձնելու մասին նախագիծը։
Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին և էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքներում լրացումներին կողմ քվեարկեցին 71 պատգամավորներ, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:
Հիշեցնենք, նախագիծն առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունել էր նույն օրը երկրորդ անգամ հրավիրած արտահերթ նիստում. նույն փաստաթուղթն առավոտյան նորից արտահերթ նիստի շրջանակում երկրորդ ընթերցմամբ քննարկվել ու չէր ընդունվել։
Մանրամասները տե՛ս այստեղ