Քաղաքացիների տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու նախագիծը չընդունվեց

Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում փոփոխություն կատարելու կառավարության առաջարկն այսօր երկրորդ ընթերցմամբ դրվեց քվեարկության և մերժվեց:

Կողմ քվեարկեց 65 պատգամավոր:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների շրջանակը պարզելու համար կառավարությունն առաջարկում է հասանելի դարձնել քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը։