Մահացել է Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոիլին։ Այս մասին Թվիթերում գրառմամբ հայտնում է Արոնյանը։
«Բառեր չեմ գտնում արտահայտելու իմ վիշտը տիկնոջս՝ Արիաննեի մահվան կապակցությամբ։ Նա խելացի, աշխատասեր և կենսուրախ մարդ էր, ով գեղեցիկ կյանք ապրեց», - գրում է Լևոն Արոնյանը։
Արիաննե Կաոիլին մարտի 15-ի կեսգիշերին իր վարած Lexus ավտոմեքենայով Երևանի Սեբաստիա փողոցի վրա բախվել էր բետոնե հենասյանը, ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց:
Անցած տարվա դեկտեմբերին լրացել էր Արիաննե Կաոիլիի 33-ամյակը: