Մատչելիության հղումներ

«Ես կառավարության մաս չեմ կազմում, ոչ էլ քաղաքականության, սա ինձ չի հետաքրքրում». Արիաննա Կաոիլի


«Ես, վստահաբար, կառավարության մաս չեն կազմում, ոչ էլ քաղաքականության, սա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում», - այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ՝ ի պատասխան օգտատերերի հարցին, ասաց հասարակական հիմունքներով վարչապետի նորանշանակ խորհրդական Արիաննա Կաոիլին, ով Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի կինն է։

Կաոիլին նշեց, որ իրեն հետաքրքրում է Հայաստանի տնտեսության զարգացումը։

«Ինձ հետաքրքրում է Հայաստանի տնտեսության զարգացումը, և ես փորձում եմ հասկանալ, թե այդ ուղղությամբ ի՞նչ կարելի է անել։ Եթե ես որևէ չնչին ձևով՝ իմ հմտությամբ, իմ փորձով, մասնագիտացվածությամբ կարող եմ ինչ-որ չափով նպաստել՝ միջազգային փորձը բերելով, նաև հարմարեցնելով այդ փորձը տեղական ոգուն, և կարողանամ որևէ կերպ օգտագործել Հայաստանն առաջ տանելու համար, ապա դա կանեմ։ Ես հուսով եմ, որ իմ ժամանակը կամավորական հիմունքներով նվիրելով վարչապետի աշխատանքին և կառավարության աշխատանքին, ես ինչ-որ փոքր դրական ազդեցություն կթողնեմ», - ասաց Արիաննա Կաոիլին։

Օգտատերերից մեկի հարցին, թե որքանո՞վ է տիրապետում Հայաստանի տնտեսությանը՝ պրոֆեսիոնալ մակարդակում, վարչապետի խորհրդականը պատասխանեց. - «Խորհրդատվության, կառավարության խորհրդատվության ուղղությամբ փորձ ունեմ։ Սկսել եմ աշխատել Կորեայում և խորհրդատվություն եմ տրամադրել կառավարությանը։ Բայց իմը նաև պետական քաղաքականությունն էր, այսինքն՝ թե ինչպես կարող է կառավարությունը մրցունակությունը զարգացնել, որը նույնպես շատ կարևոր է ինձ համար։ Ինչ վերաբերում է Հայաստանին, կարծում եմ, որ բավականին մեծ պոտենցիալ կա և հույսով եմ, որ սերտորեն կհամագործակցեմ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, ինչպես նաև կառավարության համապատասխան կառույցների հետ՝ ներդրումներ իրականացնելու հարցում ճիշտ ուղղությունը գտնելու համար։ Այսինքն՝ տեսնում եմ պոտենցիալը և պայմանները՝ հարմարեցնելու պայմանները, որպեսզի Հայաստանն ավելի գրավիչ դառնա ներդրողների համար։ Ահա այս պահին, այս ուղղությամբ եմ կենտրոնացրել ուշադրությունս»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG