Պարետի որոշմամբ մեքենաներով երեխաների փոխադրման դեպքում քանակի սահմանափակում չկա

Հայաստանում արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը փոփոխությունները է կատարել անձանց տեղաշարժի սահմանափակումներին վերաբերող որոշման մեջ, հայտնում է կառավարության կայքէջը:

Ըստ այդմ, թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլներով (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող) մինչև մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը։ Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատրվում է նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում։

Հիշեցնենք, որ ազատ տեղաշարժի սահմանափակումներն ուժի մեջ են մտել մարտի 24-ից` ժամը 23:59-ից, նախատեսված են մինչև մարտի 31-ը` 23:59-ը: Այս մեկ շաբաթում քաղաքացիները տնից պետք է դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքում և այդ անհրաժեշտությունը հիմնավորող ձևաթղթով: