Արտակարգ դրության ընթացքում Հայաստանի պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ երկրի ամբողջ տարածքում ժամանակավորապես` մինչև մարտի 31-ը ժամը 23:59-ը, արգելվում է տնտեսական գործունեության մի շարք տեսակներով զբաղվելը, տեղեկացնում է կառավարության կայքէջը:
Բացառություն են կազմում հետևյալ ցանկում տեղ գտած տեսակները.
1. ՀՀ «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ134-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված առևտրի իրականացման վայրերում գործող պարենային ապրանքների վաճառքի իրականացման առևտրի օբյեկտները, դեղատները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները:
2. ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածով սահմանված՝ տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.
1) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն
2) Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում
3) Սննդամթերքի արտադրություն
4) Խմիչքների արտադրություն
5) Սանիտարահիգիենիկ և կենցաղային նշանակության թղթե արտադրատեսակների արտադրություն
6) Հարստացած ուրանի արտադրություն
7) Օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրություն
8) Հիմնական դեղագործական արտադրանքի և պատրաստուկների արտադրություն
9) Հիմնական մետաղների արտադրություն
10) Զենքի և զինամթերքի արտադրություն
11) Ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն
12) Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն
13) Մարտական մեքենաների արտադրություն
14) Բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրություն
15) Ռենտգենյան, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում
16) Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում
17) Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում
18) Պայթեցման աշխատանքներ
19) Տարածքի նախապատրաստում հանքարդյունահանման աշխատանքների համար
20) Հետախուզական հորատում և գայլիկոնում
21) Էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական համակարգերի հավաքակցման աշխատանքներ
22) Գյուղատնտեսական հումքի, կենդանի կենդանիների, մանածագործական հումքի և կիսապատրաստվածքների առևտրով զբաղվող գործակալների գործունեություն
23) Վառելիքի, հանքաքարերի, մետաղների և արտադրական նշանակության քիմիական նյութերի առևտրով զբաղվող գործակալների գործունեություն
24) Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի առևտրով զբաղվող գործակալների գործունեություն
25) Գյուղատնտեսական հումքի և կենդանի կենդանիների մեծածախ առևտուր
26) Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի մեծածախ առևտուր
27) Օծանելիքի և կոսմետիկական միջոցների մեծածախ առևտուր
28) Դեղագործական ապրանքների մեծածախ առևտուր
29) Այլ մասնագիտացված մեծածախ առևտուր
30) Մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում
31) Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
32) Շարժիչային վառելիքի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
33) Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում
34) Բժշկական և օրթոպեդիկ արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
35) Կենցաղային հեղուկ վառելիքի, բալոններով գազի, ածխի և վառելափայտի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
36) Թաղման պարագաների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
37) Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում
38) Ցամաքային տրանսպորտի գործունեություն և փոխադրում խողովակաշարերով
39) Օդային տրանսպորտի գործունեություն
40) Պահեստավորում և տրանսպորտային օժանդակ գործունեություն
41) Փոստային և սուրհանդակային գործունեություն
42) Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ
43) Հեռուստառադիոծրագրերի կազմում և հեռարձակում
44) Հեռահաղորդակցություն
45) Տեղեկատվական ծառայությունների մատուցում
46) ֆինանսական և ապահովագրական գործունեություն
47) Անասնաբուժական գործունեություն
48) Ավտոմեքենաների վարձույթ և լիզինգ
49) Անվտանգության ապահովում և հետաքննությունների կատարում
50) Սպասարկող օժանդակ ծառայությունների համալիր գործունեություն
51) Մաքրման աշխատանքներ
52) Պետական կառավարում և պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովություն
53) Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում
54) Մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում
55) Թաղումների կազմակերպում և դրա հետ կապված ծառայություններ
56) Օտարերկրյա կազմակերպությունների գործունեություն: